Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
ԱՊՀ պետությունների ղեկավարների Դուշանբեի հանդիպումը ևս, ինչպես ՇՀԿ Չինաստանում գումարված գագաթնաժողովը, ունեցավ իր միջազգային ուղերձները: Շանհայյան ուղերձների մասին արդեն գրառումով կիսվել եմ: Եվ այսպես, ի՞նչ ցույց տվեց Դուշանբեն, որ պետք է հաշվի առնել արտաքին քաղաքական քայլերի ժամանակ...